211652_close_icon
views-count2606 դիտում article-date 15:27 31-01-2019

Չկան արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից. Տիգրան Խաչատրյան

Հայաստանում չկան մենաշնորհային երևույթներ կամ արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե տնտեսությունում նախկինում մենաշնորհային դիրքեր ունեցող գործարարներն այսօր չունե՞ն արտոնություններ, և դաշտը ազա՞տ է բոլորի համար: Նախարարի խոսքով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետաքրքիր վերլուծություն է կատարել և կառավարություն է ուղարկել մեծ փաթեթ, թե իրենց դիտարկումներով ինչ հակամրցակցային երևույթներ են նկատելի: «Վարչապետի հանձնարարությամբ շարունակում ենք քննարկել առկա խնդիրները: Արդյունքում՝ ձևակերպվելու են ոչ միայն խնդիրները, այլ նաև այն առաջարկությունները, որոնք լուծում են տալու դրանց: Մենք առարկայական կներկայացնենք, թե որ կարգավորումն ինչպես ենք նախատեսվում փոխել, որպեսզի արհեստական մենաշնորհների ձևակերպմամբ երևույթները նվազագույնի հասցվեն: Վարչապետն արդեն ընդգծել է՝ չկան մենաշնորհային երևույթներ կամ արհեստական մենաշնորհներ, որոնք հովանավորվում են կառավարության կողմից»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր