1522 դիտում
13:36 01-11-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի շուրջ 48 մլրդ դրամով
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 48 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 495.5 մլրդ դրամ, որը շուրջ 10.8%-ով կամ 47.9 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է»,- ասաց Ջանջուղազյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հատկացումներն ուղղված են լինելու հիմնականում կենսաթոշակների միջինում 10 տոկոսով բարձրացմանը:
«Նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 25500 դրամից 26500 դրամ»,- ասաց Բաթոյանը:
Նմանատիպ նյութեր
9661 դիտում
22:43 29-06-2017
ՆԱՏՕ-ի 2017 թվականի բյուջեն կաճի` հասնելով 945,9 մլրդ դոլարի
766 դիտում
12:02 12-11-2024
ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի 664,7 մլրդ դրամ, ինչը 110 մլրդ դրամով ավելին է, քան այս տարի
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»