2536 դիտում
16:54 02-11-2019
Ուկրաինական Ռիվնե քաղաքում տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 1-ին Ռիվնե քաղաքում տեղի ունեցավ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը:
[url=http://ua-report.info/news/rivneowm_owkraina_haykakan_xachqar_e_teghadrvel/2019-11-02-2217#]
AnalitikaUA.net[/url]-ի փոխանցմամբ՝ հուշարձանը օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից ՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Ռիվնեի մարզի հայկական համայնքի նախագահ Վարդան Թաթոսյանը, տեղական իշխանությունների, հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Լվովի, Վոլինի և Ժիտոմիրի մարզերի հայկական համայնքներից:
Ըստ Ուկրաինայի հայերի միության տվյալների, խաչքարի բարձրությունը 2,5 մետր է և այն պատրաստված է հայկական տուֆից:
Հիշեցնենք, որ հայոոց ցեասպանության հարյուր ամյակից սկսած՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ արդեն երեք տասնյակ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում։
Ուկրաինայի գլխավոր տաճարը - «Սոֆիա Կիևսկայան» որն այժմ ազգային մշակութային արքելոց է հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը նույնպես համալրել է հայկական խաչքարով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
19:41 09-12-2023
Հարգանքի տուրք մատուցվեց Կիևում hայ և ուկրաինացի ժողովուրդների զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ
965 դիտում
11:33 26-10-2022
Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»