211652_close_icon
views-count1869 դիտում article-date 09:58 04-11-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

Նմանատիպ նյութեր