23815 դիտում
19:43 06-11-2019
Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից և կավարտվի հունվարի 31-ին
Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/994381.html]Արմենպրես[/url]»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 7-ի նիստի օրակարգում:
Նախագծով նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով:
Նմանատիպ նյութեր
2232 դիտում
11:39 20-10-2022
Ձմեռային զորակոչը կիրականացվի հունվարի 9-31-ին, զորացրումը՝ փետրվարի 8-ից մարտի 31-ը
1399 դիտում
15:31 06-01-2024
2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
733 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում