Մեկ տարում մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել է ավելի քան 10 հազարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք է սկսեր դանդաղել, որքան էլ ցավալի է, միևնույն ժամանակ նաև սպասելի զարգացում է։
Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել է ավելի քան 10 հազարով։ Սա, թերևս, արտագաղթի, մահացության, ինչպես նաև ծնելիության պակասի և այլ գործոնների հետևանքն է։ Իսկ թե ինչ է պատրաստվում ստեղծված իրավիճակում ձեռնարկել նորակազմ կառավարությունը, որպեսզի բնակչության թվաքանակը վերականգնվի, հայտնի չէ։ Համենայնդեպս, կառավարության ծրագրում սրա մասին չի հիշատակվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]