211652_close_icon
views-count3009 դիտում article-date 11:04 14-01-2020

«Իմ քայլը» խմբակցությունը փնտրտուքի մեջ է․ ՀՊ-ում թափուր տեղը չի համալրվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փնտրտուքների մեջ է: Այս օրերին նրանք քննարկումների միջոցով փորձում են թեկնածու գտնել Հաշվեքննիչ պալատի անդամի համար: Բանն այն է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և նրա տեղը ՀՊ-ում դեռևս թափուր է: Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ գլխադասային համարվող ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովում երկու անգամ ձախողվել է թեկնածուի ընտրությունը՝ մեկը՝ ԼՀԿ-ի կողմից ներկայացված, մյուսն էլ՝ «Իմ քայլը» խմբակցության: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլևս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր