1934 դիտում
14:44 07-11-2019
Հայկական գինին և կոնյակը կներկայացվեն China International Import Expo 2019 ցուցահանդեսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo(CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավելտեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։
CIIEցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ ևհնարավորություն է տալիսմասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում:
«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցենաշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր և ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցովհայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներնընդլայնելու համար», - նշել էհիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Տեղեկացնենք, որ CIIEցուցահանդեսընախորդ տարի ունեցել է 2,462 գրանցված գնորդներ և 1,178 մասնակիցներ 82 երկրներից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 3,893 ձեռնարկատիրություններ շուրջ 170 երկրներից և տարածաշրջաններից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
21:39 10-06-2014
Լատվիացիներին հետաքրքրում են հայկական գինին, կոնյակը, չրերն ու թեյերը
4209 դիտում
16:06 03-02-2017
Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
784 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված