4391 դիտում
16:15 07-11-2019
Սահմանվել է այն պաշտոնյաների ցանկը, որոնց ուղեբեռը մաքսային զննության չի ենթարկվելու ԵՏՄ տարածքում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:
Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու դրույթները:
Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաև ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ևնրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:
Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը ևս ենթակա չէ մաքսային զննության:
Նմանատիպ նյութեր
2313 դիտում
12:31 17-09-2015
Սահմանվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում հնարավոր է ստանալ կուտակայինի գումարը
18700 դիտում
21:50 11-05-2016
Կազանի օդանավակայանում 9-ամյա աղջկա ձեռքը մնացել է ուղեբեռը տեղափոխող ավտոմատ ժապավենի տակ. տեսանյութ
6745 դիտում
23:16 23-10-2020
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»