Կազանի օդանավակայանում 9-ամյա աղջկա ձեռքը մնացել է ուղեբեռը տեղափոխող ավտոմատ ժապավենի տակ. տեսանյութ
Համացանցում հրապարակվել է ՌԴ Կազանի օդնավակայանի անվտանգության տեսախցիկների արձանագրած տեսանյութը, որում 9-ամյա աղջկա ձեռքը արգելափակվում է ուղեբեռ տեղափոխող ավտոմատ ժապավենի տակ:
9-ամյա Դաշան տատիկի հետ ուղևորվում էր Կազանից Մոսկվա և այն պահին, երբ նրա տատիկը անցել է փաստաթղթերի ստուգման ընթացակարգը, աղջիկը սկսել է խաղալ ուղեբեռ տեղափոխող ավտոմատ ժապավենի հետ, այնուհետև տեղի է ունեցել միջադեպը:
Օդանավակայանի աշխատակիցները օգնության են հասել և դժվարությամբ հանել աղջկա` ժապավենի տակ արգելափակված ձեռքը: Նա հոսպիտալացվել է ձեռքի դաստակի կոտրվածքով:
Կատարվում է հետաքննություն: