58911 դիտում
17:01 07-11-2019
Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի ծառայողների տեղեկությունները հավաստի էին. 30–ամյա վարորդի մոտ և Nissan-ում հայտնաբերվել է խոշոր չափի թմրանյութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված բաժնի ծառայողները, այնուհետև նրանց միացած, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 1-ին թմրանյութեր պահելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 30-ամյա Արամ Գ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է Nissan մակնիշի 89 AR 808 համարանիշի ավտոմեքենայով:
Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնում Արամ Գ.-ի անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած ծխախոտի տուփում հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկի մեջ եղել է յուրահատուկ հոտով կանաչավուն չորացված զանգված՝ 12.07 գրամ քաշով, երկրորդի մեջ եղել է 3 փաթեթ՝ տարբեր քաշերի՝ մանրացված կանաչավուն գույնի յուրահատուկ հոտով զանգված:
Այնուհետև ավտոմեքենայի զննությամբ Արամ Գ.-ն սրահի փակ պահատուփից ներկայացրել է սև գույնի ժապավենով փաթեթավորված սուր հոտով դեղնականաչավուն զանգվածներ: Նշված կասկածելի զանգվածները ագրավվել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված դեպքի բացահայտման օպերատիվ աշխատանքները ղեկավարել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Ավետիս Չուրջյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+