211652_close_icon
views-count252845 դիտում article-date 22:15 07-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչը, վտանգելով իր կյանքը, «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր է տեղափոխել մի կնոջ, ով փորձում էր իրեն ցած նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սամսոն Պողոսյանը ծառայության ընթացքում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանից տեղեկություն է ստանում, որ մի կին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։ Ճանապարհային ոստիկանը, օպերատիվորեն հասնելով նշված վայր, կարողանում է իր կյանքը վտանգելով՝ նույնպես մասամբ անցնել վտանգավոր եզրագիծը և այդ կնոջն անցկացնել անվտանգ վայր, որից հետո արդեն դեպքի վայր են ժամանում ժողովրդին հայտնի ոստիկանության Կարմիր բերետները։ Իրավիճակի մասին Կ. Հովակիմյանը տեղեկությունը փոխանցում է նաև Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանին, ում կարգադրությամբ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, որից հետո նրան տեղափոխում են հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կնոջ ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր