211652_close_icon
views-count58160 դիտում article-date 22:13 04-05-2020

Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչն ու տեսուչը «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են վտանգավոր եզրագիծն անցած տղամարդու ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քաղաքացի անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքված մի քանի քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում նրան համոզել, որպեսզի հետ կանգնի այդ քայլից, նկատում են, որ այդ պահին նշված վայրով անցնում են ճանապարհային ոստիկանները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում 2 քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ջահել տղա էր, անցել էր կամրջի վտանգավոր եզագիծը ու ինչքան համոզում էինք, հետ չէր կանգնում իր մտքից: Նկատեցինք, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան անցնում է այս հատվածով: 11 60 բորտն էր, կանգնեցրեցինք ու լավ էր, ճանապարհային ոստիկանները այդ քաղաքացու հետ՝ չիմացանք ինչ խոսեցին, ու նրան հետ բերեցին անվտանգ վայր, որից հետո արդեն ժամանեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, որպեսզի պարզեն արդեն եղելութունը»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկաններն են՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր