211652_close_icon

Բակո Սահակյանը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ

views-count1715 դիտում article-date 10:06 08-11-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆլամանդական համայնքի եւ կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն:

Նմանատիպ նյութեր