211652_close_icon
views-count1730 դիտում article-date 17:42 08-11-2019

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը: Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը կկայանա Նոյեմբերի 9-ին ժ. 11:30-ին, ինչին կհաջորդի մամուլի համար հայտարարությունը՝ ժ. 12:30-ին: Ժ. 11:30-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները։ Մամուլի համար հայտարարության լուսաբանման համար հրավիրվում են ԱԳՆ 2019թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները: Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2019թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Նմանատիպ նյութեր