1794 դիտում
20:23 08-11-2019
Արփի լիճը չի ցամաքել, լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ հանգույցների ուսումնասիրության համար. Ջրային կոմիտե
այկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» եւ այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր հայտնել։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:
Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության համար։ Մանրամասնենք.
«Արփի լիճ» ջրամբարը կառուցվել է Շիրակի, Արմավիրի, Թալինի տարածաշրջանների ոռոգելի տարածքների ջրապահանջարկն ապահովելու նպատակով, գտնվում է Շիրակի մարզում, շահագործվում է 1950 թվականից։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105մլն խ.մ է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խ.մ։ Այն իր աշխատանքային ռեժիմով բազմատարյա կարգավորման ջրամբար է։
Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Մասնավորապես, պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանը հողմահարված, ջրատարված վիճակում է, շինարարական կարերը, մակերեսի առանձին խոռոչները, ամրանները բացված վիճակում են։ Էկրանի միջով, պատվարի հիմնատակով, ինչպես նաեւ պատվարի աջ եւ ձախ ափային լծորդումներից տեղի են ունենում ֆիլտրացիոն հոսքեր, որոնք բեռնաթափվում են ներքին բիեֆում։
Իռիգացիոն ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց ծառայության նորմատիվ ժամկետը վաղուց լրացել է, դրանք ենթակա են փոխարինման՝ նորերով։
Հարթ փականների վերամբարձ սարքավորումները 1946թ. արտադրության են, բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում են։ Մասնակի կատարված ուսումնասիրության հիման վրա Պատվարների անվտանգության Համաշխարհային Բանկի փորձագիտական խումբը, ինչպես նաեւ Գերմանական զարգացման բանկի (KfW) մասնագետները եզրակացության են հանգել, որ պատվարի հանգույցը պետք է ենթարկվի վերականգնման եւ վերազինման՝ դրանք նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։
Ջրային կոմիտեի կողմից այդ աշխատանքների նախագծումը կազմակերպելու համար մրցույթ էր հայտարարվել, որոշվել է կապալառու նախագծող կազմակերպությունը։
Նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչեւ մեռյալ ծավալի /5մլն խ.մ / հորիզոնի։ Դա թույլ կտա նախագծողներին՝ պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանի խուլ պատի ջրընդունիչի բազալտե հենապատերի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել եւ ըստ այդմ, նախագծային լուծումներ մշակել՝ պատվարի ամրացման, պատվարի հիմնատակով եւ ափերի շրջանցող ֆիլտրացիոն հոսքերի, ինչպես նաեւ էկրանի ջրամեկուսացման աշխատանքները նախագծելու նպատակով: Ավելացնենք, որ նշված հանգույցներում երբեւէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։
Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչեւ մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչեւ նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը։
Նմանատիպ նյութեր
3052 դիտում
09:51 23-03-2015
Մեռյալ ծովը մինչև 2050թ-ը կարող է ցամաքել. գիտնականներ
4263 դիտում
15:13 04-10-2021
Երաշտի պատճառով ցամաքել է Արմաղան լեռան գագաթի լիճը
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են