Իրանում հերթական նավթային խոշոր հանքավայրն է հայտնաբերվել
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտնել է երկրում նոր խոշոր նավթի հանքի հայտնաբերման մասին։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։
Իրանի նախագահի խոսքով՝ նավթի պաշարները մասնագետները գնահատել են 53 մլրդ բարել։
Ելույթ ունենալով Եզդ քաղաքում անցկացված հավաքին՝ Ռուհանին նշել է, որ հանքը գտնվում է երկրի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգում։ Հանքավայրի մակերեսը կազմում է 2.4 հազար քառակուսի կմ։