211652_close_icon
views-count31219 դիտում article-date 14:24 07-10-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. շտապօգնության ավտոմեքենան 29-ամյա քաղաքացուն «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի շրջանում կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց, ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել այդ քաղաքացուն, իսկ քանի որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից, թիվ 1 համալսարանական հիվանդան է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները ապարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ավետիսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, գլխի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների և թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել Հ. Ավետիսյանի կյանքը փրկել, իսկ ոստիկաաններն էլ փորձում են պարզել՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը մարմնական վնասվածքներ ստացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր