2060 դիտում
09:37 12-11-2019
Սիրիայում երկու հայերին սպանողները Դաեշ-ի զինյալներն են․ «Ամերիկայի ձայն»
Հայ կաթոլիկ երկու հոգևորականներ՝ Աբրահամ և Հովսեփ Պետոյանները սպանվել են Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ Ղամիշլի քաղաքում Դաեշ-ի զինյալների կողմից, հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5161615.html]«Ամերիկայի ձայնը»[/url], հղում անելով տեղական մամուլին։
Հայր և որդի Պետոյանները թիրախ են դարձել իրենց ավտոմեքենայում, երբ ուղևորվում էին Դեր Զոր՝ ստուգելու տեղի կաթոլիկ եկեղեցու վիճակը:
Դաեշ-ը ստանձնել է մահացու հարձակման պատասխանատվությունը, որի մասին հաղորդում են քրդական աղբյուրները:
Ղամիշլի քաղաքի կենտրոնում երկուշաբթի օրը նախորդել էին երկու այլ պայթյուններ, որոնց արդյուքում գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զոհերի թվի մասին տեղեկությունը փոփոխվում է: Հաղորդվում է մինչև վեց զոհի մասին, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Շուրջ երկու տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Տեղի լրատվամիջոցների վկայությամբ պայթեցվել է երեք ավտոմեքենա՝ երկուսը հիվանդանոցի, երրորդը՝ հյուրանոցի մոտ:
Այս պայթյունների պատասխանատվությունը ևս ստանձնել է Դաեշ-ը:
Նմանատիպ նյութեր
2906 դիտում
13:10 31-05-2017
Սենատոր ՄաքՔեյնը Ռուսաստանն ավելի վտանգավոր է համարում, քան ԴԱԵՇ-ը. «Ամերիկայի ձայն»
1752 դիտում
16:45 20-02-2015
Մոսկվայում ձերբակալվել են անտուններին սպանողները
1782 դիտում
16:01 20-03-2015
Աֆղանստանում ձերբակալվել են կնոջը քարերով սպանողները
Այս բաժնից
910 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»