1785 դիտում
16:01 20-03-2015
Աֆղանստանում ձերբակալվել են կնոջը քարերով սպանողները
Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է 4 անձանց, ովքեր կասկածվում են այն կնոջ սպանության համար, ով մզկիթում այրել էր Ղուրանի մի քանի օրինակներ:
Նշենք, որ նախօրեին Քաբուլում մարդկանց բազնությունը մզկիթից դուրս էր հանել այդ կնոջը: Նրա վրա ուժգին հարվածել էին քարերով, որից հետո մահացած կնոջ մարմինը այրել էին: Ըստ այդ կնոջ բարեկամների՝ նա երկար ժամանակ հոգեկան խանգարումով է տառապել:
Հարկ է նշել, որ Աֆղանստանում հազվադեպ են նման երևույթները: Մուհամեդ մարգարեին վիրավորելու կամ Ղուրանը պղծելու համար մարդկանց հետ նմանատիպ հաշվեհարդար տեսնելը ավելի շատ բնորոշ է հարևան Պակիստանին:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
16:45 20-02-2015
Մոսկվայում ձերբակալվել են անտուններին սպանողները
5170 դիտում
22:35 10-11-2018
Էրդողանը պատմել է, թե որտեղ են գտնվում սաուդյան լրագրող Հաշկաջիին սպանողները
2060 դիտում
09:37 12-11-2019
Սիրիայում երկու հայերին սպանողները Դաեշ-ի զինյալներն են․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
556 դիտում
10:03 26-10-2024
Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի թիրախների վրա հարձակման մասին
568 դիտում
22:31 25-10-2024
Նոր Կալեդոնիայի կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը