7790 դիտում
17:57 12-11-2019
Հայբիզնեսբանկը մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը սույն թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:
Այս միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև ստեղծել յուրահատուկ հարթակ, որը կդառնա կամուրջ աշխատաշուկայի և ուսանողների միջև: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:
Աշխատանքի տոնավաճառին իր ողջույնի խոսքը հղեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով նմանատիպ միջոցառումների անցկացումը խթան կհանդիսանա ուսանողներին անմիջականորեն կապել աշխատաշուկայի հետ:
[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի տաղավարը ապագա գործընկերոջ աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացնում էին Բանկի Աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության, Ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան Բանկի թափուր աշխատատեղերին և Բանկում կազմակերպվող ուսումնական ծրագրերին:
[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի ներկայացուցիչները անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր մասնակցի՝ ներկայացրեցին առաջարկվող թափուր հաստիքների նկարագիրը ու պահանջվող հմտությունները, օգնեցին լրացնել դիմում-հայտերը, միաժամանակ ներկայացրեցին Բանկի ընթացիկ ակցիաները և պրոդուկտները:
Նմանատիպ միջոցառումների միջոցով հասարակությունը իրազեկվում է առավել պահանջարկ ունեցող թափուր աշխատատեղերին՝ այդ կերպ ստեղծելով մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվություն է ստանում ընտրված մասնագիտության և դրա պահանջարկի վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում ուսանողները և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշխատաշուկայի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստացան անհրաժեշտ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվեցին գործատուների կադրերի բազայում, իսկ ավարտական կուրսի լավագույն ուսանողները աշխատանքի առաջարկ ստացան:
[b]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
8717 դիտում
16:06 31-05-2021
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1887 դիտում
20:52 17-04-2019
ԵՊՀ-Ն՝ «Կրթություն և կարիերա. EXPO-2019»-ի մասնակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1383 դիտում
20:25 28-04-2021
Մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)