19680 դիտում
18:08 12-11-2019
Պարոն կարգին քաղաքագլուխ, քո անտարբեր լինելուդ պատճառով Երևան քաղաքի կենտրոնը դարձրել ես աֆրիկյան խուլ գյուղ. Հովհաննես Խաչատրյան
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2537300826383293]էջում[/url] գրում է.
«Երեկ երկարատև ծանր հանգստից վերադարձավ Սուպեր քաղաքագլուխը` իբրև անհանգստացած քաղաքի խնդիրներով:
Իր նիստը սկսեց թե այն մեքենաները,որոնք զբաղվում են առևտրով նրանք շրջիկ չեն համարվում,իյա իրո՞ք,նոր հեծանիվ բացահայտվեց,իսկ բոլոր երևանցիները կարծում էին թե դրանք շրջիկ են: Պարոն կարգին քաղաքագլուխ,քեզ 80% քվե չեն տվել,որ դու բացահայտված փաստեր արձանագրես,քո անտարբեր լինելուդ պատճառով Երևան քաղաքի կենտրոնը դարձրել ես աֆրիկյան խուլ գյուղ:Այ ոչ բարով քաղաքի ղեկավար դու արդեն մեկ տարուց ավել է ինչ «հեղափոխական» քաղաքագլուխ ես բա ու՞ր են նախընտրական խոստումներդ,Գյումրից Երևան կատարած քայլերդ:
Այս նույն Սուպեր քաղաքապետը,ասում է,որ աղբի տեսակավորման փորձնական ծրագիր է սկսել:Այդ ամենի փոխարեն դուք մաքրեք մեր Երևանի փողոցներն ու մայթերը,բակերն ու այգիները,ամիսներով նեխած աղբը թափեք նոր տեսակավորեք կամ այդ ի՞նչն եք տեսակավորելու,երբ ամենն աղբի մեջ է:Սա փորձ է արվում կրկին հարգելի´ Երևանցի քեզ նորից խաբելու համար:Ամեն օր մարդիկ աշխատանքի գնալուց,երեխաներին դպրոց,մանկապարտեզ ճանապարհելուց,նրանց ճանապարհի ուղղեկիցը դառնում է աղբը:
Հանե´ք ձեր այդ թավշյա գլխարկները,հետ եկեք իրական կյանք,և ընդունեք այն փաստը,որ դուք տապալվել եք:
Վրաստանից ի՞նչ կա,վերջը հյուրանոցի ծախսերը հարևան վրացիներն էին փոխանցել,թե՞ ոնց ասաց խնչած ունեցող մամլո խոսնակը`Երևանի բյուջեից էր փոխանցվել»։
Նմանատիպ նյութեր
52559 դիտում
13:33 19-05-2020
Երթուղայինի ուղեվարձը դե ֆակտո դարձրել են 400-500 դրամ. Հովհաննես Խաչատրյան
136199 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27125 դիտում
19:36 12-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի հերթական «կարգին» ձախողումը
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»