ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով Գեղարքունիքի և Լոռու մարզերի ոստիկանապետեր են նշանակվել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։