1784 դիտում
23:38 12-11-2019
Կենտրոնականի քրեական հետախույզները գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 2-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կողբացու փողոցի սրճարաններից մեկի դուռը կոտրել են ու փորձել գողություն անել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Կենտրոնականի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա էլ նոյեմբերի 11-ին կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Սարի թաղում ապրող 22-ամյա մի երիտասարդի։ Կասկածվողը խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանները նրա մասնակցությամբ նոր հանցադրվագներ բացահայտեցին։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը նոյեմբերի 4-ին Հանրապետության փողոցի մի խանութից գողության փորձ է արել, իսկ Դավիթ Անհաղթի փողոցի մի խանութից մեկից գողություն։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2624 դիտում
18:02 22-12-2021
Կենտրոնականի քրեական հետախույզները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել. կալանավորվել է օտարերկրացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1556 դիտում
15:50 19-09-2019
Կենտրոնականի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով նաև թմրամիջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28981 դիտում
11:45 20-05-2018
Կոտայքի քրեական հետախույզները անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին