211652_close_icon
views-count2627 դիտում article-date 18:02 22-12-2021

Կենտրոնականի քրեական հետախույզները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել. կալանավորվել է օտարերկրացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալներն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ՝ Չայկովսկու փողոցից բերման ենթարկելով մի քանի երիտասարդի։ Նրանցից երկուսի խուզարկությամբ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Զննվեց նաև վայրը, որտեղից նրանք բերման էին ենթարկվել։

Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ և կաթուցիչներ։ Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդին մեթամֆետամինն իրացրել էր օտարերկրացի 53-ամյա տղամարդը։

Դեկտեմբերի 16-ին զննվեց նրա բնակության վայրը։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ։ 53-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Նա կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր