2354 դիտում
10:31 14-11-2019
Ի՞նչ փոփոխություններ կլինեն վարորդներին տուգանելու բալային համակարգի նախագծում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը անհասկանալի պատճառներով չի ներկայացվում ԱԺ` երկրորդ ընթերցման:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ կառավարությունը մտադիր է նախագծում փոփոխություններ անել: Օրինագիծն այժմ առաջարկում է 1 տարվա ընթացքում վարորդին տալ միավորներ, որոնք խախտումների դեպքում կնվազեն, իսկ եթե միավորների թիվը հասնի 0-ի, վարորդական իրավունքի կասեցում է նախատեսվում 6 ամսով: Ոստիկանության պետին կից Հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է` տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են անելու:
«Միայն այն, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու, ենթադրում եմ, որ ինչ-որ կրճատված տարբերակով պետք է մտնի, այլապես նախնական տարբերակը վեց ամիս անց էր ուժի մեջ մտնելու»,- ասել է Ս. Ղահրամանյանը:
Իսկ վարչապետի աշխատակազմից այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել են. «Մենք ժամկետներ չենք ասում օրենսդիր մարմնին, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի հնարավորինս շուտ երկրորդ ընթերցումը կազմակերպվի, և, մոտավորապես, ժամկետը կլինի դեկտեմբերի վերջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
16:59 25-01-2020
Վարչապետը բալային համակարգը համարում է «քաղաքացին տուգանելու մատերիալ չէ» շեշտադրման իրագործում
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»