211652_close_icon
views-count946 դիտում article-date 19:30 08-04-2015

Աշխատաժողով՝ «Կարողությունների զարգացում` ՀՀ քաղաքների պլանավորման բնագավառում» խորագրով

Ապրիլի 9-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ–ի զարգացման ծրագրերի աջակցությամբ տեղի կունենա «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության և քաղաքների պլանավորման բնագավառներում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի մեկնարկին ՀՀ կառավարության և ՄԱԿ Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ զարգացման ծրագրերի գրասենյակի միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Աշխատաժողովի ընթացքում կուսումնասիրվի ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային տնտեսության և հողերի կառավարման երկրի նկարագրի բաժինների բովանդակության վերաբերյալ առաջարկությունները և երկրի նկարագրի առաջարկությունների հիման վրա մշակվող ազգային գործողությունների պլանը:

Նմանատիպ նյութեր