1531 դիտում
15:15 29-03-2017
Ամրապնդվում է արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում
Մարտի 28-29-ը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Արձագանքում միջազգային օգնության հայտին» թեմայով շտաբային վարժանք:
Ուսումնավարժանքին մասնակցում էին ծրագրի 6 անդամ երկրները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը, ինչպես նաև` Չեխիան, Դանիան և Ռումինիան:
Ուսումնավարժանքի նպատակն էր բարձրացնել արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը` աղետների կառավարման ոլորտում:
Շտաբային վարժանքի բոլոր մասնակից երկրներում ներկա էին փորձագետներ, որոնց խնդիրն էր համակարգել և վերահսկել կատարվող աշխատանքները: Հայաստանում աշխատանքները համակարգում էր փորձագետ, աղետների կառավարման խորհրդատու Ալեն Փիլոուն (Մեծ Բրիտանիա):
Ամփոփելով վարժանքը` փորձագետը նշեց, որ մեծապես տպավորված է հայկական թիմի արհեստավարժությամբ և կազմակերպվածությամբ:
-Աղետների կառավարման հայաստանյան անձնակազմը կարողացավ լիարժեք ցուցաբերել իր պրակտիկ գիտելիքները,-ասաց փորձագետը՝ ողջունելով և բարձր գնահատելով հայկական կողմի նախաձեռնողականությունը:
PPRD East 2 ծրագրի շրջանակներում մասնակից երկրների փրկարարները բազմիցս կատարելագործել են իրենց հմտություններն ու կարողությունները` պատրաստ լինելով արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներում: Այս շտաբային վարժանքը տեսական հատվածն էր, իսկ արդեն լայնածավալ դաշտային ուսումնավարժանքը կկայանա ս. թ. սեպտեմբերի 16-17-ը:
Նմանատիպ նյութեր
940 դիտում
16:51 15-04-2019
Արտակարգ իրավիճակների ոլորտում ամրապնդվում է հայ-չեխական համագործակցությունը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»