8009 դիտում
16:50 15-11-2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես զարգացնել բիզնեսը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ, ինչ պրոդուկտներ և ծառայություններ է առաջարկում Բանկը և որտեղ ստանալ Բիզնես վարկերի գծով մասնագիտացված խորհրդատվություն: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ հնչեցին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ նախաձեռնությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի ունեցած փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես ֆորումի ընթացքում:
Բիզնես ֆորումը մեկնարկեց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի ողջույնի խոսքով, որին հաջորդեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր՝ ABB-EXPRESSO վարկատեսակի շնորհանդեսը:
Հաճախորդներին ներկայացվեց կոնցեպտուալ նոր, արագ և «համեղ» տոկոսադրույքով ABB-EXPRESSO վարկատեսակը: Այն առաջին փուլով կտրամադրվի Բանկի հավատարիմ և պարտաճանաչ հաճախորդներին, իսկ դեկտեմբերին հնարավորություն կընձեռնվի այլ ֆիզիկական անձանց ևս օգտվել վարկատեսակից: Առաջին հաճախորդներին Բանկի աշխատակիցները հանձնեցին քարտեր և նվերներ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մանրածախ բիզնեսի ոլորտի մշտական, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդներին ներկայացվեց նաև Բանկի կողմից գործող շահավետ վարկատեսակների լայն փաթեթը: Մասնավորապես, խոսվեց Մինի, Շտապ, Բիզնես Ավտո, Բիզնես Oվերդրաֆտ վարկատեսակների պայմանների, առաջիկայում Բանկի կողմից մշակվող, ոլորտին համապատասխան նոր պրոդուկտների տեսականու մասին:
Բիզնես ֆորումի շրջանակներում խոսվեց մարզերում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին աջակցելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ փորձի ու պատրաստակամության մասին:
Փոքր բիզնեսի հաճախորդների համար մշտական և հուսալի ֆինանսական գործընկեր լինելով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է մեր երկրի տարբեր մարզերում աշխատող ձեռնարկատերերի համար պարբերաբար կազմակերպել բիզնես ֆորումներ և ներկայացնել իր բանկային ծառայություններն ու նոր պրոդուկտները: Դա կարևոր է նաև մարզերի առաջնային ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացնելու առումով:
Նման միջոցառումների գլխավոր նպատակներից մեկն էլ Բանկի հաճախորդի հետ հետադարձ կապի ապահովումն է:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միշտ կարևորել է իր հաճախորդների ձայնը լսելի դարձնելն ու ապագայի ճկուն որոշումների մեջ արտացոլելը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2287 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»