4707 դիտում
10:25 16-11-2019
Փաշինյանը շատ արագ հասկացավ ՌԴ-ի հետ հարաբերությունների «քիմիան»․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների հարցին վերաբերող բանաձևին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը, որին, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանից բացի, դեմ են քվեարկել ևս 22 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։
Հայաստանի նման քվեարկությունը Ղրիմի հարցով բանաձևին ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն: Հայաստանը վերջին տարիներին նմանատիպ գրեթե բոլոր բանաձևերին դեմ է քվեարկել, բնականաբար, ելնելով ոչ թե սեփական շահերից, այլ Ռուսաստանին դուր գալու մղումից: Հայաստանը նման կերպ էր քվեարկում նախկին իշխանության ժամանակաշրջանում՝ արժանանալով երբեմնի ընդդիմադիր՝ այսօրվա իշխանությունների քննադատությանը: Բայց իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների «քիմիան», և հիմա Հայաստանը վարում է շատ ավելի ռուսամետ, ռուսահպատակ քաղաքականություն, քան երբևէ:
Խնդիրը, սակայն, միայն Ռուսաստանը չէ: Իրականում նման քվեարկություններով Հայաստանը, հանուն Ռուսաստանի, նպաստում է սեփական մեկուսացմանը, որն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով, սակայն ամենաառարկայականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշխարհի վերաբերմունքի տեսքով: Նման բանաձևերն իրականում անուղղակիորեն դիրքավորում են երկրներին, և Հայաստանը, ինչպես միշտ, դիրքավորվում է Ռուսաստանի կողքին՝ արժանանալով, առաջին հերթին՝ Արևմուտքի համապատասխան վերաբերմունքին:
Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հերթական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա նրան ներկայացնելու Հայաստանի հերթական ծառայության մասին վկայությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը գուցե գոհունակությամբ ժպտա, բացառված չէ անգամ, որ բարեկամաբար թփթփացնի Նիկոլ Փաշինյանի ուսին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2658 դիտում
21:52 15-07-2019
Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրավագիտությունը լուրջ գիտություն է. Արթուր Ղազինյան
1471 դիտում
20:14 11-11-2019
Մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»