Հալեպում տեղի է ունեցել «Շաքարախտի դեմ պայքարի» դասընթաց
Հալեպի «Լևոն Շանթ» մշակութային սրահում, նոյեմբերի 15-ին տեղի բնակչության համար հայկական հումանիտար առաքելության բժշկական խմբի բժիշկ-էնդոկրինոլոգ Տիգրան Պետրոսյանի կողմից «Շաքարախտի դեմ պայքարի» համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում կազմակերպվել է դասընթաց՝ շաքարախտի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման թեմաներով։
Դասընթացին ներգրավվել են մոտ 100 մասնակիցներ՝ առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, ճարպակալում և շաքարախտ ունեցող հիվանդներ, որոնք ուսուցման արդյունքում կկարողանան իրականացնել ինքնահսկում։
Մասնագետը նաև բացատրել է, թե ինչպես ճիշտ կազմակերպել առաջին բուժօգնություն՝ բարդությունների դեպքում։