211652_close_icon
views-count40595 դիտում article-date 11:29 17-11-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում. կա վիրավոր, կան բերման ենթարկվածներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։50-ի սահմաններում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Աշոտ Պ-ին, 29-ամյա Տոնիկ Տ-ին, 26-ամյա Մհեր Ս-ին և 21-ամյա Էրիկ Խ-ին։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը մարզադաշտում ծառայություն իրականացնող «Արմոբիլ» ՍՊԸ-ի պահնորդներ՝ Երևանի բնակիչ՝ 58-ամյա Ռուբեն Ո-ն, 62-ամյա Մարտիկ Կ-ն և Ավան Առինջի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Ս-ն նկատել են, որ բերման ենթարկված այդ 4 անձինք վիճաբանել և քաշքշել են միմյանց։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 02 խումբը նշված վայրից «աջ ակնակապճի միջին հատվածի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք աջից՝ առանց բեկորային տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 36-ամյա Մարտիրոս Մ-ն է։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր