1790 դիտում
14:04 17-11-2019
Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. Արմեն Մուրադյանի շնորհավորանքը՝ Ուսանողության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի ամենամեծ և կարևոր երաշխիքն է: Դուք մեր երկրի ներկան եք ու ապագան, պետության զարգացման գլխավոր գրավականը։ Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել ապագա բժիշկներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի և մեր օտարերկրացի ուսանողներին։ Գիտելիքն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում, որը պետք է գործածեք թե որպես հարստություն, և թե որպես զենք՝ փրկելով կյանքեր, մասնակցելով արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելու գործին։ Գիտելիքը կարող է օգտակար լինել և արժեքներ ստեղծել մարդկային բարոյական կերպարի, պատասխանատվության և հայրենասիրության համադրմամբ։
Համոզված եմ, որ դուք արժանապատվորեն կիրացնեք ինքնաիրացման, ինքնադրսևորման ձեր հնարավորությունները՝ մասնակցելով բարեկեցիկ ու հզոր Հայաստանի կառուցմանը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Ուսանողական տարիներն անջնջելի են յուրաքանչյուրիս հիշողության մեջ, դրանք դարձրեք հագեցած և բովանդակալից, եղեք միշտ նախաձեռնող, պատասխանատու, ակտիվ, և, իհարկե, միշտ առողջ ու երջանիկ:
[b]Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր[/b]
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
11:49 17-11-2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը