211652_close_icon
views-count1496 դիտում article-date 21:13 18-11-2019

ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ պատվիրակությունը քննարկել են ՀՀ տրանսպորտի ոլորտին աջակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել է ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ մասնավորապես, անդրադառնալով իր համակարգման ոլորոտում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին: Թոմաս Հերցն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել հանդիպումը` տրանսպորտի ոլորտի արդիականացման ուղղությամբ նախարարության առաջնահերթությունները ճշգրտելու առումով: Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և տրանսպորտի ոլորտում ինստիտուցիոնալ հզորացմանն ուղղված ԱԶԲ-ի աջակցության հնարավորությունները: ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, երկաթուղային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախարարության օրենսդրական նախաձեռնությունները և դրանցում Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում բանկի կողմից ակնկալվող աջակցությունը: Քննարկվել են նաև Երևանի քաղաքային տրանսպորտի արդիականացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր