1979 դիտում
09:01 19-11-2019
Կառուցվացքային փոփոխություններ են իրականացվում ՊՆ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 14-ին էր տեղեկացրել, որ ՊՆ-ում ցայտնոտ է, որովհետև նախարարությունը ժամկետի մեջ պետք է կառավարությանը ներկայացներ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխություններին համապատասխանող հաստիքացուցակը: Եվ, ահա,ՊՆ-ն այն ներկայացրել է, գործադիրն էլ հաստատել է:
Պաշտպանական գերատեսչությունում ազատում-նշանակումների շրջանն, ի դեպ, սկսվեց նոյեմբերի 16-ին` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստից հետո, որին մասնակցում էր նաև Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը;
«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ մեկնաբանություններում պատասխանելով հարցին, թե ինչու ազատվեցին աշխատանքից, չհարմարվեցին արդյոք նոր իշխանությունների հետ` Մովսես Հակոբյանն ասել է.«Կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է Պն ենթակայության տակ»:
Իսկ Կ. Քոչունցը պատասխանել է. « Բոլորի հետ էլ հարմարվել եմ, դա այլ պաշտոնի նշանակման հրաման է»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանավոր պայմանավորվածություն կա, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի, բայց չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը խախտվի, և ՊՆ-ն չցանկանա վերափոխված Զինվորական վերահսկողական ծառայությունում նրան տեսնել: Իսկ Մովսես Հակոբյանն ի դեպ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
21458 դիտում
23:34 20-07-2018
Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում
3056 դիտում
08:59 08-05-2018
ՕԵԿ-ում կտրուկ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»
2617 դիտում
09:51 07-03-2019
ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»