1707 դիտում
10:13 19-11-2019
Պատգամավորները վարչապետի ելույթի ժամանակ գերազանցիկ աշակերտների են նմանվում․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Պատերին ծեփելու, ասֆալտին «պառկըցնելու», տեղներում հանգիստ նստեցնելու ժամանակներն անցել են, օրվա իշխանություններից մարդիկ ռեալ գործողություններ, փոփոխություններ ու «հեղափոխության» օրակարգի իրացում են ակնկալում:
Օրակարգերից մեկը, օրինակ, այն է, որ մանդատ ստացած երիտասարդներն արժանի լինեն խորհրդարանականի կոչմանը, իրապես օրենսդրական գործունեություն ծավալեն, օրենքներ գրեն, լսեն մարդկանց հոգսն ու երկրի կառավարման թիվ մեկ ամբիոնն օգտագործեն ի շահ պետության զարգացման: Բայց որ պատգամավորները հասարակության պատկերացումների մեջ, մեղմ ասած, չեն տեղավորվում, հասկանալի էր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ օրվանից։
Օրերս՝ 2020-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս եզրափակիչ ելույթով, «Իմ քայլը» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները ներսում էին: Մի մարդու նման եկել, նստել ու լսում էին:
Վարչապետի ելույթից ու նրա՝ դահլիճը լքելուց անմիջապես հետո իմքայլական գրեթե բոլոր պատգամավորները շարվեշարան դուրս եկան: Տպավորություն էր, թե եկել էին ներկա ստանալու խստաբարո ուսուցչի դասին: Նիստը թեև շարունակվում էր, բայց դա նրանց չէր հուզում ու հետաքրքրում, կարևորը Նիկոլ Փաշինյանն էր, որ գուցե ներքուստ գոհ մնաց, որ իր թիմակիցները պարտաճանաչորեն ներկա են լինում ԱԺ նիստերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
25655 դիտում
19:29 23-07-2015
Մոսկվայի հեղինակավոր բուհերից մեկի գերազանցիկ ուսանողուհին դարձել է պոռնոդերասանուհի. ֆոտոշարք
17560 դիտում
23:34 25-02-2017
Բանակի գերազանցիկ, շարքային Հովհաննես Պողոսյանի ուղերձը պատանիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»