211652_close_icon
views-count1377 դիտում article-date 11:06 19-11-2019

ԱԺ-ն ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով: Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր