3343 դիտում
15:55 17-02-2017
Փոխծովակալ Հարվարդը չի ընդունել ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը
Այն բանից հետո, երբ բարձրացած սկանդալից հետո ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց Մայքլ Ֆլիննը, նշված պաշտոնը շարունակում է թափուր մնալ։
BBC-ի փոխանցմամբ՝ պաշտոնն առաջարկվել է 60-ամյա փոխծովակալ Ռոբերթ Հարվարդին, սակայն նա նույնպես հրաժարվել է դրանից։
Սպիտակ Տունը հայտարարել է, որ Հարվարդը չի ընդունել առաջարկը՝ ընտանեկան ու ֆինանսական մի շարք հանգամանքներից ելնելով, սակայն լրատվամիջոցներն այլ բան են ասում. այն, որ պաշտոնաթող գեներալը ցանկացել է «իր շրջապատի մարդկանց բերել», ինչին Թրամփի ադմինիստրացիան համաձայն չի եղել։
Հիշեցնենք, որ Ֆլիննը հեռացավ պաշտոնից այն բանից հետո, երբ հատնի դարձավ, որ նա գաղտնի հեռախոսազրույցներ է ունեցել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիլյակովի հետ, ինչն արգելում է ամերիկյան օրենքը։
Նմանատիպ նյութեր
2785 դիտում
11:12 14-02-2017
Մայքլ Ֆլիննը լքել է ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը
1425 դիտում
21:01 04-01-2023
Էրդողանը հասկացրել է վերջին անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր մտադրության մասին
Այս բաժնից
1111 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
880 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1093 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին