2558 դիտում
19:02 19-11-2019
ՀՀ Ազգային ժողովը ընդունել է ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն Ազգային ժողովի նիստում ընդունվեց միաձայն՝ 91 կողմ ձայնով:
Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն էր ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ, նշելով, որ այն բխում է հանրության շահերից:
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
14:52 16-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը
964 դիտում
14:43 16-09-2019
ԱԺ-ն ընդունել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը
1992 դիտում
19:35 19-11-2019
ԱԺ-ն ընդունել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»