1998 դիտում
19:35 19-11-2019
ԱԺ-ն ընդունել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/995765.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ի նիստում այն ընդունվեց 61 կողմ, 14 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:
Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի երկարաձգման հարցերը:
Ազգային ժողովի նիստում այն ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
«Նախատեսվում է իրականացնել երեք փոփոխություն: Դրանցից առաջինը վերաբերում է մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին, երկրորդը վերաբերում է պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը, նախատեսվում է այն ևս մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսավարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել ու անցնցում անցում կկատարեն: Երրորդ փոփոխությունը վերաբերվում է առողջապահական պետական, նպատակային ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված, դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներին»,- ասաց Ավանեսյանը:
Նմանատիպ նյութեր
964 դիտում
14:43 16-09-2019
ԱԺ-ն ընդունել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը
2558 դիտում
19:02 19-11-2019
ՀՀ Ազգային ժողովը ընդունել է ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը
1239 դիտում
14:52 16-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»