211652_close_icon
views-count1239 դիտում article-date 14:52 16-09-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը

Խորհրդարանն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն էր ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ, նշելով, որ այն բխում է հանրության շահերից:

Նմանատիպ նյութեր