211652_close_icon
views-count2843 դիտում article-date 20:30 19-11-2019

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերիի Ներսեսյանը՝ տեղակալներ

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arcrun/posts/2610553762313549]էջում [/url]հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով. - գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, - գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, - գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ կապված Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։

Նմանատիպ նյութեր