211652_close_icon
views-count8536 դիտում article-date 16:35 13-09-2021

Կամո Քոչունցը`ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ. նախագահը ԶՈւ–ում այլ փոփոխություններ էլ է արել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ Զինված ուժերում փոփոխություններ են կատարվել։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ Այսպես`Արմեն Սարգսյանի հրամանի համաձայն` Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Կամո Քոչունցին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,–ասված է նախագահի հրամանագրում:

Վարչապետի առաջարկությամբ ստորագրված մյուս հրամանագրով Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Պողոս Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»,–ասված է նախագահի 3–րդ հրամանագրում:

Նշենք, որ Կամո Քոչունցից առաջ ՀՀ ԳՇ պետի առաջին տեղակալ է եղել այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արշակ Կարապետյանը։


 

Նմանատիպ նյութեր