2457 դիտում
13:56 20-11-2019
Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց
«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո:
Ինչպես հայտնել էինք՝ ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:
Այդ նույն ընթացքում՝ 17.11.2019թ.-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել են «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ ՊԵԿ-ին աջակցության համար, հուսով է, որ խնդիրը մտել է համակարգային լուծման փուլ և ընկերության կապույտ բորբոսով պանրի հաջորդ մատակարարումները ՌԴ հետագայում չեն հանդիպի նման խոչընդոտների:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/11/07/1139872/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ «Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվեց Հայաստան. Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ:
Նմանատիպ նյութեր
6054 դիտում
21:12 09-02-2017
Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը․ Պատմության այս օրը
8439 դիտում
22:44 25-03-2020
Պարետի նոր որոշումը․ թերթերի տպագրությունն արգելվեց․ մեկ օր անց թույլատրվեց
5105 դիտում
18:57 23-06-2017
Ինչպե՞ս է 163 հեռկտար հողատարածքը հայտնվել Սպայկայի տնօրինության տակ. Հարցում Տարոն Մարգարյանին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»