211652_close_icon
views-count5108 դիտում article-date 18:57 23-06-2017

Ինչպե՞ս է 163 հեռկտար հողատարածքը հայտնվել Սպայկայի տնօրինության տակ. Հարցում Տարոն Մարգարյանին

«ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Հարգելի՛ պարոն Մարգարյան, Այսօր՝ հունիսի 23-ին Կառավարությունը հաստատել է Ձեր կողմից ներկայացված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու որոշման նախագիծը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ պարզաբանել. Ե՞րբ է քաղաքապետարան բերվել վերոնշյալ ընկերությունների կողմից առաջարկած ներդրումային ծրագիրը, որը Դուք ներկայացրել եք որպես նախագիծ Կառավարության նիստում սույն թվականի հունիսի 23-ին: Ի՞նչպես են վերոնշյալ տարածքները դարձել Երևան քաղաքի սեփականություն: Արդյոք Երևան քաղաքն այդ հողատարածքը կամ դրա մի հատվածը գնե՞լ է այլ սեփականատերերից: Եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով: Ի՞նչ տույժեր և տուգանքներ են սահմանված վերոնշյալ ընկերությունների համար նվիրաբերության պայմանագրով սահմանված ներդրումային պայմանները խախտելու դեպքում: Արդյոք վերոնշյալ հողատարածքը ամբողջությա՞մբ է տրվում որպես նվիրաբերություն, թե՞ 163.8 հա հողատարածքի մի մասն ունենալու է այլ կարգավիճակ: [b]Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան «ԵԼՔ» խմբակցության անդամ [/b]

Նմանատիպ նյութեր