2015 դիտում
13:36 20-11-2019
Դատարանն արձանագրել է՝ Արսեն Բաբայանի իրավունքները խախտված են եղել. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/11/20/Babayan/3144581?fbclid=IwAR0q1Vbci2BwMK9t8U03LNW_tYReJEB63BCIEKtPSEWKFP2ygXNTrpfKTC0]Tert.am[/url]-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ Արսեն Բաբայանի և նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։
«Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը, հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները՝ սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով՝ միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ու նա ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/20/Babayan/3144581?fbclid=IwAR0q1Vbci2BwMK9t8U03LNW_tYReJEB63BCIEKtPSEWKFP2ygXNTrpfKTC0]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2141 դիտում
21:41 13-06-2022
«ԼՕԼ» ՍՊԸ-ի պատճառով վստահորդիս իրավունքները խախտված են մնում. Փաստաբան
Այս բաժնից
1045 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1399 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1210 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան