211652_close_icon
views-count3956 դիտում article-date 21:36 20-11-2019

Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին

Աշխարհահռչակ աստղեր Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, Թերի Ջորջը և այլք մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում: [img]https://st0.shamshyan.com/editor/0909738001574261187628444.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0351756001574261221217724.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0265589001574261250638988.jpg[/img] Ինստիտուտը հիմնադրվել է համանուն ֆիլմի հասույթով և ուղղվելու է մարդու իրավունքների հարցերի ուսումնասիրմանը: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր «story» բաժնում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի լուսանկար և նշել. «Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայկական «Խոստում» ինստիտուտն իր աշխատանքները սկսեց այսօր երեկոյան»: [img]https://st0.shamshyan.com/editor/0904060001574261271521224.jpg[/img] «[url=https://armenpress.am/arm/news/995930.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են ինստիտուտի հիմնադրման երեկոյի հանդիսավոր միջոցառումը՝ աշխարհահռչակ աստղերի մասնակցությունը համարելով լուրջ աջակցություն կառույցի գործունեությանը: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը ուղղվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը նշել էր, որ մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը և իրավունքի դպրոցն ու համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ:

Նմանատիպ նյութեր