37398 դիտում
10:20 21-11-2019
Ադրբեջանը կարող է չեղարկել հայ-ադրբեջանական զինադադարը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Տարածաշրջանային հակամարտությունները հենց դադարի այն վիճակում են, երբ կարող են բորբոքվել ինչպես կողմերից մեկի հրահրմամբ, այնպես էլ միտումնավոր՝ արտաքին խառնակչությամբ: Արտաքին միջամտության պատճառ կարող է լինել նաև որևէ հակամարտության կողմերից մեկի սադրանքը մյուս հակամարտության կողմերից մեկի նկատմամբ: Նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կապված են միմյանց աշխարհաքաղաքական կապերով և անգամ միմյանց ճնշելու միջոց կարող են լինել:
Ասենք՝ թուրք-սիրիական հակամարտության ընթացքում Ադրբեջանը որպես Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, կարող է չեղարկել հայ-ադրբեջանական զինադադարը, հատկապես որ պարտված կողմ է, իր վրա վերցնելով թուրքական իշխանության վրա կուտակված միջազգային ճնշումների մի մասը: Միաժամանակ փորձելով օգտվել նաև միջազգային հանրության համար առավել դժվար իրավիճակից, երբ պետք է կարգավորել ոչ թե մեկ, այլ երկու հակամարտություն, կարող են ավելի մեծ վտանգի վերածվել՝ տարածաշրջանում պատերազմական լայնածավալ դրություն ստեղծել:
Նման ծավալումը նախ և առաջ մենք, ամբողջ հայությամբ պետք է հաշվի առնենք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենավատ տարբերակը նկատի ունենալով նախապատրաստվենք և միշտ պատրաստ լինենք, եթե անգամ դա հետագայում բացառվի:
Բաքվում հույս ունեն, որ իսրայելական (կամ ամերիկյան) կողմի՝ Իրանի հետ բախման դեպքում իրենք կկարողանան հարևան երկիր ներխուժել և տիրանալ իրանական Ադրբեջաններին (Արևմտյան և Արևելյան, որ իրականում Ատրպատական են կոչվել և ոչ մի կապ չունեն մեկդարյա Ադրբեջանի հետ): Ինչպես Արևմտյան Հայաստանն է բնակեցվել թուրքերով, քրդերով, թուրքմեններով և այլազգիներով (ըստ թուրքական տեղեկատվության՝ այսօր նաև Ադրբեջանից տեղափոխված հազարավոր ադրբեջանցիներով), այդպես էլ բնակեցվել են նշյալ տարածքները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
15:08 27-08-2014
ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Գազայի հատվածում զինադադարը շարունակական կլինի
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»