211652_close_icon
views-count4241 դիտում article-date 17:15 21-11-2019

UEFA. Արամ Հայրապետյանը` Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ. Armsport.am

UEFA-ն ներկայացրել է ազգային հավաքականների ֆուտբոլիստների վիճակագրությունը Եվրո-2020-ի ընտրական փուլում: Ներկայացված են FedEx Performance Zone-ի տվյալները, համաձայն որոնց ընտրվել են լավագույն խաղացողները, հայտնում է [url=https://https://armsport.am/2019/11/21/uefa-%d5%a1%d6%80%d5%a1%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8-2020-%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83/]Armsport.am[/url]-ը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2020-ի ընտրական փուլի լավագույն խաղացող է ճանաչվել դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը 747 միավոր է ստացել: Հայրապետյանն անցկացրած 10 խաղում 45 սեյվ է կատարել, յուրաքանչյուր խաղում միջինը 4,5 սեյվ, փոխանցումների ճշգրտությունը 59% է կազմել: Անցկացրած խաղերում «Ուրարտուի» դարպասապահը 25 գոլ է բաց թողել, մեկ անգալ էլ զգուշացվել է դեղին քարտով: Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը: Ընդհանուր ցանկում Հայրապետյանը զբաղեցնում է 133-րդ հորիզոնականը, Մխիթարյանը 206-րդն է, իսկ Բարսեղյանը գտնվում է 258-րդ տեղում: Վարկանիշային ցանկը գլխավորում է Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը՝ 2607 միավորով: Երկրորդ տեղում Ֆրենկի դե Յոնգն է դարձյալ Հոլանդիայից (2518), իսկ 3-րդը Ջորդան Փիքֆորդն է Անգլիայից (2041):

Նմանատիպ նյութեր