1661 դիտում
16:16 22-11-2019
Քամելեոնի պես գույնը փոխելու հատկությունը այս իշխանություններին թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ մոլորեցնելով իրենց հետևողներին. Արթուր Ղազինյան
Երբ մեզ ասում էին, որ «իզմերն» այլևս հնացած են, գիտակ և բանիմաց մարդիկ տարակուսում էին, քաղաքագետները զարմանում, իսկ շարքային քաղաքացիներն ուսերն էին թափ տալիս, ասելով «հա ինչա եղել որ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Անցած մեկ և կես տարին ի ցույց դրեց «իզմերի» բացակայության ամբողջ պերճանքն ու թշվառությունը, ինչը փոխակերպվեց իշխանության անդեմ և անանուն բնույթի։
Քաղաքական անդեմության վկայություններ ու ապացույցները բազմաթիվ են, սակայն որոշներն ուղղակի անհնար է անտեսել, քանի որ արդեն հատում է բանիմաց և գիտակ մարդկանց «հիմարի տեղ դնելու» կարմիր գիծը։
Օլիգարխների դեպ պայքարի լծված իշխանությունը այդ օլիգարխներին վերածեց լեգիտիմ գործարարների ու սեփականատերերի, պայմանով, որ նրանք իրենց ունեցած մենաշնորհներն ու ստացած գերշահույթն օգտագործեն բացառապես իշխանության ֆինանսական հնարավորությունների ուժեղացմանը, ազգականների բարեկեցության ու քաղաքական դիրքերի բարելավմանը, իշխանական հիմնադրամների հաշիվների կայուն համալրմանն ու քաղաքական չեզոքությանը։
Անդեմ բնույթի հաջորդ վառ ապացույցը Հայաստանում հայոց լեզվի, հայոց պատմության և եկեղեցու պատմության առարկաների դեմ կազմակերպված արշավն է, իսկ Մխիթարյան միաբանությունում ազգային գաղափարախոսությանը հավատարմության երդումն ու դրա կարևորումը։
Եկեղեցին ծնկի բերելու սպառնալիքի, ազգային մշակույթը կործանման եզրին կանգնեցնելու, ընտանեկան արժեքների նսեմացնելու ու թերարժևորման ֆոնին ժամերով ազգայինի ու ավանդականի մասին ճամարտակելը։
Հնարավոր չէ չհիշատակել Ռուսաստանի նախագահին օդանավակայանում չդիմավորելու, նրան նախագահականի մուտքի մոտ մենակ թողնելու ֆոնին ազգային արժանապատվության վերականգնման մասին հպարտ կեցվածքով ներկայանալն ու Իտալիայի Լոմբարդիա նահանգի փոխնահանգապետի հետ հույժ կարևոր հանդիպում անցկացնելը։
Ներքին քաղաքական կյանքում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրային և ինտելեկտուալ ռեսուրսից օգտվելն ու նրան կեղծարար ու չարիք որակելը։
Վանեցյանի իրականացրած արդյունավետ գործունեության վրա քաղաքական դիվիդենտ հավաքելն ու հետո նրան ազգի թշնամի ներկայացնելը։
Վստահ եմ, այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց հետևությունը մեկն է. այս իշխանությունը «իզմը» շփոթել է բարոյականության հետ, և երբ ասում է որ իրենք «իզմեր» չունեն, մեզ հասկացնել են տալիս, որ իրենք բարոյականություն ու դեմք չունեն։ Իսկ սա նշանակում է, որ նրանց արտաբերած և ոչ մի խոսք, միտք, գաղափար չի կարող հիմք դառնալ որևէ կանխատեսման կամ դիրքավորման համար։
Նրանք այսօր տղամարդ են, վաղը կդառնան կին, այսօր գլոբալիստ են, վաղը կդառնան ազգայնական, երեկվա նեո-բոլշևիզմից վաղը կտրանսֆորմացվեն ուլտրա-լիբերալի։
Փոխակերպումը, այսինքն տրանսֆորմացիան, իրենց «իզմն է», բնույթը, էությունը։ Քամելեոնի պես գույնը ըստ իրավիճակի փոխելու հատկությունը նրանց թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ խաբելով և մոլորեցնելով իրենց հետևողներին։
Իշխանությունը փորձում է բոլորին բավարարել, որ ոչ ոք դժգոհ չմնա, թե Հայաստանում, թե դրանից դուրս։ Բայց չի հասկանում մեկ կարևոր և անբեկանելի ճշմարտություն. բոլորին բավարարել հնարավոր չէ, իսկ եթե կան քաղաքական «մանր շուստրիներ», որ կարծում են, թե իրենք օժտված են մարդկանց ֆռռացնելու բնատուր տաղանդով, ապա նրանց սպասվում է շատ խորը հիասթափություն և շատ ծանր ճակատագիր»։
Նմանատիպ նյութեր
2712 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
13232 դիտում
21:53 10-09-2019
Վարչապետի այս որոշման հետ ոչ մի կերպ չեմ կարող հարմարվել. Գարիկ Պապոյանն՝ Ամուլսարի շահագործման մասին
6695 դիտում
23:16 19-05-2015
Օձն՝ ընդդեմ քամելեոնի. տեսանյութ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»